Անցած շաբաթ ՀՅԴ որոշ գործիչներ, մասնավորապես, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին առաջարկեց ռազմական դաշինք կնքել, հիշեցնում է «168 ժամ» շաբաթաթերթը: Պարբերականի տեղեկություններով՝ այդ առաջարկի գաղափարը ծնվել է ոչ թե ՀՅԴ-ում, այլ իշխանական շրջանակներում: «Պարզապես իշխանությունները փորձում են այդ թեման շրջանառության մեջ դնել ոչ իշխանական ուժերի միջոցով: Իշխանությունների կարծիքով, եթե ՀՀ-ն ռազմական դաշինք կնքի ԼՂՀ-ի հետ, կստացվի, որ Ղարաբաղը անուղղակիորեն նաեւ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: Այսինքն, այդ տրամաբանությամբ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂՀ-ի սահմանակետին, ապա դա առիթ կլինի, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ այդ ռազմական դաշինքը կնքվի: Եթե, իհարկե, Ռուսաստանը դա թույլ տա»,-եզրակացնում է պարբերականը:

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























