«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված ավիահարվածները ոչ թե կխանգարեն, այլ կօգնեն Սիրիայում իրավիճակի կարգավոմանը, ընդ որում քաղաքական գործընթացը պետք է ընթանա ռազմական գործողությանը զուգահեռ, համարում է Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
«Հարվածները ոչ թե կխանգարեն, այլ կօգնեն կարգավորմանն ուղղված քաղաքական լուծման մշակմանը, քանի որ դրանք հասցվում են ԻՊ-ին, իսկ զինյալները բոլորի թշնամիներն են: Եվ Սիրիայում պետք է լինի չափավոր ընդդիմություն, որը կկարողանա ապագա կառավարության մասը դառնալ: Այսպիսով, քաղաքական գործընթացն ու ԻՊ դեմ գործողությունը պետք է զուգահեռ ընթանան»,- ասել է Քեմերոնը շաբաթ Sky News –ին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























