Թուրքիան այն երկիրը չէ, որ 1 մլրդ դոլար արտահանման սահմանափակումով փլուզվի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին անդրադարձել է ՌԴ-ի կողմից իրականացվող պատժամիջոցներին եւ «Թուրքական հոսք» նախագծին»։

«Մենք ենք սառեցրել «Թուրքական հոսքը», քանի որ մեր պահանջները չէին հաշվի առնվել».-ասել է Էրդողանը՝ հավելելով, թե Թուրքիան այն երկիրը չէ, որ 1 մլրդ արտահանման սահմանափակումով փլուզվի։