Ռուսական կողմից թուրքական նավերի կալանմանն ի պատասխան Թուրքիայում կալանված 4 ռուսական նավերից 3-ը կալանքից ազատվել եւ հեռացել են։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սամսուն նավահանգիստ բեռներ բերած ռուսական 4 նավերը թուրքական կողմի պահանջով Port State Control (PSC) ստուգումից հետո կալանվել էին՝ թերի փաստաթղթերի պատճառաբանությամբ։ Ավելի ուշ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 նավերը հեռացել են, իսկ մեկ նավ դեռ սպասում է փաստաթղթերը լրացնելուն։



























