Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում համարում են, որ Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները հիմնված են երկակի ստանդարտների վրա, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ընդհանրապես Պենտագոնի եւ Պետքարտուղարության վերջին հայտարարությունները «աբսուրդի թատրոն» են հիշեցնում, երկակի ստանդարտների վրա հիմնված բառախաղ»,- ասել է նա ճեպազրույցին:
«Մեկ տեսնում են, մեկ` չեն տեսնում, մեկ ընդդիմությունը բաժանում են չափավորի եւ ոչ չափավորի: Նույնիսկ ահաբեկիչները նրանց մոտ վատը եւ շատ վատն են»,- նշել է Կոնաշենկովը:
Նա հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս հայտնել է ահաբեկիչների հետ խաղեր խաղալու վտանգավորության մասին:




























