ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կոմիի  ռազմական օդանավակայանում օդանավի էլեկտրասարքավորումների անսարքության պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝վկայակոչելով «Ռոսավիացիայի» աղբյուրը: Պոլյարնիից (Յակուտիա) Դոմոդեդովո (Մոսկվա) չվերթ կատարող ինքնաթիռում  68 ուղեւոր է եղել, այդ թվում՝ երեք երեխաներ: