Մոսկվայում Մալիի Հանրապետության դեսպանատան վարորդի դին հայտնաբերվել է սեպտեմբերի 6-ին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահների իր աղբյուրը:

«1959թ. ծնված տղամարդու դիակը հայտնաբերվել է Պյատնացկայա փողոցի 25 տանը՝ գլխին հասցված վնասվածքներով»,- ասել է աղբյուրը եւ հավելել, որ տղամարդու մահվան պատճառներն ու հանգամանքները պարզվում են: