Սաուդյան Արաբիան պետք է դադարի ֆինանսավորել արմատական իսլամիստներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը։
Bild am Sonntag գերմանական պարբերականի հետ զրույցում նա ասել է. «Անհրաժեշտ է, որ Սաուդյան Արաբիան մասնակցի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը։ Սակայն մենք միաժամանակ պետք է հստակ նշենք, որ ժամանակն է հետ նայել։ Վահաբիական մզկիթները ողջ աշխարհում ֆինանսավորվում են Սաուդյան Արաբիայի կողմից։ Նման համայնքներից Գերմանիա են ներթափանցել շատ վտանգավոր իսլամիստներ»,- փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ինչպես նշվում է, Էր Ռիյադի կողմից արմատական իսլամիստներին ֆինանսավորելու մասին տեղեկությունները Գերմանիայի կառավարությունը ստացել է հետախուզական ծառայություններից։




























