Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում ՀՀԿ հիմնադրամում մուտքերը կազմել են ավելի քան 80, 698 մլն դրամ, որից ծախսվել է 57, 196 մլն դրամը, իսկ մնացորդը կազմում է  23, 501 մլն դրամ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԿԸՀ-ում հայտարարել էԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյան:

Նրա խոսքով, ՀՅԴ հիմնադրամում մուտքերը կազմել են ավելի քան 6, 420 մլն դրամ որից ծախսվել է 6, 403 մլն դրամ, մնացորդը հիմնադրամում կազմում է 16, 392 հազար դրամ։

ՀԱԿ-ի հիմնադրամում մուտքերը կազմել են 5, 196 մլն դրամ, ծախսվել է՝ 5, 188 մլն դրամ, իսկ մնացորդը կազմում է 7700 դրամ։

ԲՀԿ հիմնադրամում մուծումները կազմել են 2, 700 մլն դրամ, ծախսվել է՝ 2, 662 մլն դրամ, մնացորդը կազմում է 37 հազ. 376 դրամ։

«Ժառանգություն» կուսակցության հիմնադրամում մուծումները կազմել են 2, 501 մլն դրամ, որից ծախսվել է 2, 377 մլն դրամ, մնացորդը կազմում է՝ 124 հազար դրամ: