Իրաքի պաշտպանության նախարարը հայտնել է, որ թուրք զինծառայողները թույլտվություն չեն ստացել երկրի հյուսիսում գործողություններ իրականացնելու համար, ինչի կապակցությամբ պետք է լքեն Իրաքի տարածքը։ Այս մասին Իրաքի պաշտպանության նախարարը հայտնել է իր թուրք գործընկերոջը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ալ Օբեյդիի խոսքվ՝ Թուրքիան զորքեր մտցնելը բացատրել է թուրք ռազմական խորհրդականներին պաշտպանելու անհրաժեշտությամբ, որոնք Մոսուլից ոչ հեռու գտնվող ճամբարում մարզում են իրաքցի զինվորականներին։ Իրաքի պաշտպանության նախարարը նշել է, որ թուրք զինվորականների թիվը չափազանց մեծ է նման նպատակի համար։