«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մոտ մեկ տասնյակ մասնակից բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ երթը բնականոն ընթացքով շարժվում էր, Հանրապետության հրապարակ հասնելուն պես մի խումբ երիտասարդներ վազեցին դեպի կենտրոնում գտնվող գորգի հատվածը: Ոստիկանությունը սկզբում չարձագանքեց, բայց երբ երթի հիմնական մանսակիցները հեռացան Հանրապետության հրապարակից, երիտասարդներին բերման ենթարկեցին:
Բերման ենթարկվածները «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ են:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 9 հոգի բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Նշենք, որ երթը հասավ Ազատության հրապարակ: Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այսօր ուղիղ եթերով ծանոթանալու են արդյունքներին, այնուհետեւ դուրս են գալու երթի:




























