Ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգներն իրավունք ունեն մասնակցել Ղարաբաղում հնարավոր խաղաղարար առաքելությանը: Այդ մասին ադրբեջանական «Day.az» կայքին ասել է Ջոն Հոփկինսի ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սթարրը:

«Ռուսաստանը Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս տարածքների զավթման մասնակիցներից է, եւ այժմ այդ գործընթացում „խաղաղարար“ է ձեւանում: Ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգները զավթողական քաղաքականություն չեն վարել, չեն մասնակցել գործընթացին, եւ իրավունք ունեն մասնակցել Ղարաբաղում հնարավոր խաղաղարար առաքելությանը»,- հայտարարել է Սթարրը:

Վերջինս նաեւ հայտարարել է, թե մինչ այժմ Մինսկի խումբը պարզապես ֆարս եւ միջազգային խայտառակություն է: «Կարծում եմ՝ Մինսկի խմբի կազմի փոփոխությունը ոչ մի փոփոխության չի հանգեցնի»,- ասել է Սթարրը: