Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Ֆեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նրանք քննարկել են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը», հանդիպման ընթացքում քննարկվել նաեւ շփման գծում արձանագրված միջադեպերն ուսումնասիրող ԵԱՀԿ առաքելության մանրամասները:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու են ժամանել սեպտեմբերի 6-ին: Այստեղինց նրանք սեպտեմբերի 8-ին կայցելեն Լեռնային Ղարաբաղ, իսկ սեպտեմբերի 9-ին կլինեն Երեւանում:





























