Բոսֆորով անցնող ռուսական ռազմանավի վրա հրթիռով կանգնած զինվորի փաստի առթիվ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում ՌԴ դեսպանը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են Բոսֆորի նեղուցով անցած ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի վրա հրթիռն ուսին կանգնած զինվորի հետ կապված արձագանքները։
Դեպքից հետո Թուրքիայի ԱԳն է կանչվել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Վերջինիս թուրքական կողմը բողոք է փոխանցելու հրթիռով զինվորի դեպքի հետ կապված։
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հրթիռով զինվորին ռուսական սադրանք է անվանել։
Բոսֆորի նեղուցով անցնելու ժամանակ ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի վրա զինվորներից մեկը կանգնած է եղել հրթիռը ուսին։



























