Հայաստանի հեռուստաալիքները ոչ միշտ են կարող իրենց թույլ տալ իսկապես որակյալ հաղորդումներ պատրաստել: Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը:
Հեռուստաալիքների մեծ մասը ստիպված է մտածել միայն գումար վաստակելու մասին: Դրա համար, ըստ Առաքելյանի, ստիպված է թողարկել փորձված հաղորդումներ՝ ժարգոնով կամ տխմար հումորով: Ցավոք, այլ հաղորդումներով զանգվածային լսարան ապահովել հնարավոր չէ:




























