Թուրքիայի կառավարությունը Ռուսաստանի հայտարարած պատժամիջոցների հետ կապված գործողությունների ծրագիր է մշակել: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողներին ասել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա նշել է, որ մի քանի նախարարություններ հանձնաժողով են ստեղծել՝ գնահատելու պատժամիջոցների հետեւանքներն ու ազդեցությունը:

«Մենք երկար գնահատում էինք, թե ինչպես կարող է զարգանալ Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամը, ինչի կարող ենք բախվել, ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա: Միջոցառումներ եւ գործողություններ են մշակվել, որոնք Թուրքիան կկիրառի»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Անկարան, ամեն դեպքում, հույս ունի, որ երկրների միջեւ հարաբերությունների ճգնաժամն առաջիկայում կհաղթահարվի: