Եգիպտոսի իշխանությունները թույլտվություն են ստացել վերականգնել դեպի Ռուսաստան բեռնատար չվերթները՝ իրենց մթերքները մատակարարելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Եգիպտոսի դեսպան Մուհամմեդ Էլ Բադրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նաեւ նշել է, որ հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ եւ քննարկել է թուրքական ապրանքները եգիպտականով փոխարինելու հարցը։ էլ Բադրին ռուսական կողմին վստահեցրել է, որ Եգիպտոսը կօգտվի իր բոլոր հնարավորություններից, որպեսզի բավարարի ռուսաստանցիների պահանջները։
«Չորեքշաբթի ես հանդիպել եմ ՌԴ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ եւ քննարկել ապրանքների ցանկը, որոնց կարիքն ունի Ռուսաստանը։ Կփորձենք կամուրջ հաստատել Եգիպտոսի արտահանողների եւ Ռուսաստանի ներմուծողների միջեւ»,- ասել է դեսպանը։



























