Մոսկվայում մեկնարկել են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրվա նախնական գոտեմարտերը:

Հայաստանի հավաքականից առաջինը գորգ դուրս եկավ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Ջուհարյանը եւ պարտվեց ուկրաինացի Լենուր Տեմուրովին:

84 կգ քաշային Դենիս Ֆորովն ու 120 կգ քաշային Յուրի Պատրիկեւն այժմ անցկացնում են իրենց մեկնարկային գոտեմարտերը: