Ագենտինա – Իսպանիա ֆուտբոլային ընկերական խաղից առաջ Բուենոս Այրեսում աշխարհի չեմպիոններին ընդունել է երկրի նախագահ Քրիստինա Կիրշները:
«Ես ասեցի խաղացողներին, որ երբ նրանք հերթով բարձրացնում էին աշխարհի գավաթը, ես նրանց մի քիչ նախանձում էի: Միեւնույն ժամանակ չեմ կարող չշնորհավորել ֆուտբոլիստներին եւ իսպանացիներին այս մեծ հաղթանակի կապակացությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որ ընդունել է մեր հրավերը` մասնակցելու ընկերական հանդիպմանը»,- Արգենտինայի նախագահին մեջբերում է L'Equipe-ը:




























