Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մոսկովյան առաջնության մեկնարկային գոտեմարտում 6:0 հաշվով պարտության է մատնել հնդիկ Դարմենդեր Դալալին:

Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի` Պատրիկեեւի հաջորդ մրցակիցը կլինի թուրք Ռիզա Քայաալփը: