Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է նոյեմբերի 13-ին Փարիզի Bataclan համերգասրահում հարձակում կազմակերպած 3-րդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը, դա 23-ամյա Ֆուեդ Մուհամմեդ Ագադն է։
Պարբերականը նշում է, որ ոստիկանությունը ահաբեկչի ինքնությունը պարզել էր դեռ անցյալ շաբաթ։ Թերթի տվյալներով՝ ֆրանսիացին ծնվել է Ստրասբուրգի մոտակա փոքր համայնքում։ 2013թ. վերջին նա իր եղբայր Քարիմի հետ մեկնել էր Սիրիա։ Քարիմին ձերբակալել էին Սիրիայի սահմանին։ 2015թ. Ֆուեդ Մուհամմեդ Ագադը վերադարձել էր Եվրոպա, որպեսզի իրագործի Ֆրանսիայի պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























