Թուրքիայում կրկին անհանգստացել են Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական «Վոլոգդա 50» ռազմանավի հետեւում դրված հրացանի պատճառով։
Թուրքական մամուլում կրկին սկանդալային հրապարակումներ են, թե ռուսները կրկին զենք են պահել Ստամբուլի վրա՝ տեղադրելով լուսանկար, որտեղ երեւում է Բոսֆորն անցնող ռուսական «Վոլոգդա 50» ռազմանավի հետեւում տեղադրված հրացանը։
Նշենք, որ օրեր առաջ էլ ռուսական «Ցեզար Կունիկով» ռազմանավի վրա հրթիռն ուսին կանգնած ռուս զինվորը եւս մեծ անհանգստություն էր առաջացրել Թուրքիայում։ Այդ դեպքի պատճառով Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել էին երկրի ԱԳՆ։






























