Իրանը պետք է կատարի ՄԱԳԱՏԵ-ի բոլոր պահանջները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, Իրանը պետք է հետեւություններ անի այս իրավիճակից եւ կատարի ՄԱԳԱՏԵ-ի կողմից արդարացիորեն ներկայացված պահանջները։
Նա նշել է, որ տեսել է այդ զեկույցի մասին հաղորդագրությունները, որոնցում ասվում է, որ Իրանը ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցում է ոչ լիարժեք կերպով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, համաձայն ՄԱԿ-ի զեկույցի՝ այս տարվա մայիսից սկսած՝ ցածր հարստացված ուրանի արտադրությունն Իրանում աճել է 15 տոկոսով եւ կազմել 2,8 տոննա։ Ինչպես նշում է ВВС-ին, սա խոսում է այն մասին, որ Թեհրանը շարունակում է իր միջուկային ծրագրի աշխատանքները։





























