Հայաստանի հավաքականի անդամ, 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ գոտեմարտում ծանրագույն պայքարում կարողացավ հաղթահարել Եվրոպայի այս տարվա չեմպիոն, աշխարհի անցած տարվա առաջնության բրոնզե մեդալակիր, 20-ամյա Ռիզա Քայաալփայի արգելքը:
Գոտեմարտն ավարտվեց 3:3 հաշվով: Զգուշացումներով` հաղթանակը շնորհվեց Պատրիկեեւին:


























