ՌԴ Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովն օրինագիծ է պատրաստել, որով նախատեսվում է մեկ տարով արգելք սահմանել Թուրքիայում անշարժ գույք գնելու եւ վարձակալելու համար, գրում է «Իզվեստիա» թերթը։

Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ մտցնել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում՝ լրացնելով այն «Թուրքիայի Հանրապետությունում գտնվող ՌԴ քաղաքացիների կողմից անշարժ գույք գնելու եւ վարձակալելու արգելքը խախտելու» մասին հոդվածով։ Օրինախախտը պետք է տուգանվի 1500-300 հազար ռուբլով։

Օրենքն ընդունվելու դեպքում Թուրքիայում ձեռք բերած գույքի առկայությունը պետք է ստուգեն իրավապահ եւ պետական մարմինները։