«Ոսկե Ծիրանը անիվների վրա» միջազգային 6-րդ կինոփառատոնի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սպայի տանը եւ Շուշիի կինոթատրոնում ցուցադրվեցին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» եւ Սպարտակ Ղարաբաղցյանի «Թորոս Ռոսլինի հետքերով», մոսկվայաբնակ ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Ուրվական» եւ մի շարք այլ ֆիլմեր։

Կինոփառատոնի բացմանը ներկա էին հանրապետության պաշտոնատար անձիք, հասարակական գործիչներ եւ արվեստը գնահատողներ։

Կինոփառատոնի առաջին օրը ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Ի դեպ, այս տարի լրանում է ֆիլմի ստեղծման 40 ամյակը։ Ղարաբաղցի հանդիսատեսների մոտ առանձնահատուկ հետաքրքություն է առաջացրել հատկապես «Թորոս Ռոսլինի հետքերով» վավերագրական ֆիլմը, որը Կիլիկյան թագավորության ականվոր մանրանկարիչի կյանքի մասին է։ Ֆիլմն Արցախում առաջին անգամ է ցուցադրվում։ Կինոքննադատների կարծիքով, ֆիլմի յուրահատկությունն այն է, որ այստեղ միջնադարյան մանրանկարիչը ներկայացված է դրսի աչքերով։

«Ոսկե Ծիրանն» արդեն երրորդ անգամ է այցելում Արցախ։