Իրանի մասին վերջին զեկույցը,  որ հրապարակել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ), հաստատում է երկրի ատոմային ծրագրի խաղաղ բնույթը, լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է FARS-ը:

«Արդեն 23 անգամ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենն իր զեկույցում ընդգծում է, որ ատոմային գործունեության մեջ որեւէ խախտում չի հայտնաբերվել»,- ասել է Մեհմանփարաստը:

ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանը համակողմանիորեն համագործակցում է գործակալության հետ եւ եւ կատարում իր պարտավորությունները:

ՄԱԳԱՏԵ-ի տվյալներով, այժմ Իրանը ունի 2,8 տոննա ցածր հարստացված ուրան: Բացի այդ, իրանցի մասնագետների տրամադրության տակ կա 22 կգ բարձր հարստացված ուրան, որն անհրաժեշտ է Թեհրանի ռեակտորի համար:

ԱՄՆ-ը եւ արեւմտյան երկրներն Իրանին մեղադրում են ատոմային զենք ստեղծելու ցանկության մեջ: