Չինացի միլիարդատեր Չեն Գուանբյաոն որոշել է իր մահից հետո գումարները ծախսել բարեգործության համար: Այդ մասին չինացի գործարարը հաղորդել է իր ընկերության կայքում տեղադրված բաց նամակում: Չինացի միլիարդատերը հայտարարել է, որ հուզվել է ամերիկացի գործարարների քայլով եւ «հաճույքով ընդունում է նրանց կոչը», հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:  Jiangsu Huangpu Renewable Resources Utilization ընկերության ղեկավարի ունեցվածքը գնահատվում է 5 միլիարդ յուան (735 մլն դոլար):

Չեն Գուանբյաոն առաջին չինացի մեծահարուստն է, ով արձագանքել է Բիլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆեթի կոչին՝ունեցվածքը նվիրաբերել բարեգործական նպատակներով:

Մահից հետո ունեցվածքը բարեգործութանը թողնելու կոչին արդեն միացել են Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, մեդիամագնատ Թեդ Թերները, բանկիր Դեվիդ Ռոքֆելլերը, Ջորջ Լուկասը: Այսպիսով, առաջիկայում կարիքավորները կարող են ստանալ 125 մլրդ դոլար:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, Բաֆեթն ու Գեյթսը դիմել են աշխարհի մեծահարուստներին՝ կոչ անելով նվիրաբերել իրենց ունեցվածքը բարեգործությանը: Նրանք նաեւ արշավ են սկսել՝ մեահարուստներին համոզելու համար: