Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում ռուսաստանցի հրահանգիչները դեկտեմբերի 14-18-ը Ան-30Բ օդանավով դիտորդական թռիչք կիրականացնեն Թուրքիայի տարածքոum։ Այս մասին հայտնել է  ՌԴ միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի  ղեկավար Սերգեյ Ռիժկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դիտորդական թռիչքը կիրականացվի դեկտեմբերի 14-18-ը Էրզրումի օդանավակայանից առավելագույնը 1.5 հազար կմ հեռահարությամբ։ Թռիչքը իրականացվում է պայմանագրի անդամ պետությունների ռազմական գործունեության ավելի մեծ թափանցիկությունն ապահովելու նպատակով եւ վստահության միջոցների ամրապնդման միջոցով անվտանգության կայունացման համար»,- ասել է նա։

Ռիժկովի խոսքով՝ օդանավը դիտորդական թռիչք է իրականացնելու ընդունող կողմի հետ համաձայնեցված երթուղով, իսկ օդանավում եղած թուրք մասնագետները վերահսկելու են տեխնիկայի օգտագործման ու պայմանագրի դրույթների պահպանման կարգը։