Ղրիմում ԱԴԾ-ի սահմանապահ ծառայությունը հերքել է «Չեռնոմորնեֆտեգազի» տեղեկությունը թուրքական նավի հետ միջադեպի մասին, որը իբր ճանապարհը չի զիջել պետական ընկերության քարավանին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են տեսչության մամուլի ծառայությունից: Այնտեղից նշել են, որ ռուսական նավերին կանգնեցնելու կամ խանգարելու որեւէ փորձ չի եղել:
Ղրիմում ԱԴԾ-ի սահմանային ծառայության ներկայացուցիչը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցի ընթացքում «Չեռնոմորնեֆտեգազի» հորատման սարքավորումներով քարավանի կողքին թուրքական նավի գտնվելը աշխատանքային իրավիճակ է համարել:
«Սովորական, աշխատանքային իրավիճակ է: Ծովային կանոնների համաձայն, նավերը պիտի տեղը զիջեն քարավանին », — ասել է նա գործակալությանը:
«Չեռնոմորնեֆտեգազը» ճշտել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պետական ընկերության երկու հորատման սարքավորումներ Ղրիմի ափից 150 կմ հեռավորության վրա գտնվող Օդեսայի գազային հանքավայրից տեղափոխվում էին դեպի Ռուսաստանի տարածքային ջրեր: Հաղորդագրության մեջ նշված է, որ սարքավորումների տեղափոխման պատճառը միջազգային բարդ իրավիճակն էր եւ պետական ընկերության «կենսական կարեւորություն ունեցող ակտիվները կորցնելու ռիսկերը»:
Հետագայում «Չեռնոմորնեֆտեգազի» գլխավոր տնօրեն Իգոր Շաբանովը հայտնել է, որ հորատող սարքավորումները դեպի Ղրիմի ափ են քաշել չեզոք ջրերում ահաբեկչական մեծ սպառնալիքի պատճառով:



























