Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ստանիմիր Ստոյլովը Եվրո-2012-ի շրջանակում Չերնոգորիայի հետ երկրորդ ընտրական խաղում պարտությունից հետո հրաժարական է տվել։
Համաձայն Reuters-ի, հրաժարականն ընդունվել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի կողմից։
Եվրո-2012-ի առաջին ընտրական խաղում բուլղարացիներն անգլիացիներին պարտվել էին 0։4 հաշվով։
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Ստոյլովը Բուլղարիայի ազգային հավաքականի հետ աշխատում էր 2009 թվականի սկզբից։




























