ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին, չորեքշաբթի օրը մեկնելու է Ադրբեջան։
Այնտեղ, նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, խորհրդարանի նախագահ Օկտա Ասադովին եւ մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Բակոյանին կայցելի նաեւ Հայաստան ու Վրաստան։
Ադրբեջանական այցը ավարտելուց հետո, ԵԱՀԿ նախագահը Բաքվից ժամանելու է Երեւան։



























