Ֆրանսիայի իշխանությունները Փարիզի ահաբեկչությունների գործի շրջանակներում 3 մարդու են կալանավորել, հայտնում է BFM-ը:

Լիլլի դատախազության տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը զինավաճառ Կլոդ Էրմանն է, ում կալանավորել են ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով: Կալանավորվել է նաեւ նրա գործընկերը:

Ավելի ուշ ձերբակալվել էր եւս մեկ մարդ, որին կասկածում են ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեջ, փոխանցում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ուենցած ահյաբեկչությունների շարքի հետեւանքով զոհվել էր 130 մարդ: