Ռուսաստանը եւ Վրաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Այս մասին տեղեկացրեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբը, սեպտեմբերի 8-ին, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլի Վաշաձեի հետ հանդիպումից հետո:
«Ցանկացած հակամարտություն ունի երեք փուլ. Առաջինը լարվածության սաստկացումն է, երկրորդը բուն հակամարտությունն է, եւ վերջապես, գալիս է հակամարտության լուծումը, որն ամենաերկար եւ բարդ փուլն է: . Անհրաժեշտ է, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ այս տեսանկյունից շատ կարևոր են Ժնեւյան բանակցությունները»,-ասել է Ստուբը




























