Հայաստանում սպասվում է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ D-Link-ի նախագահ Թոնի Ցաոյի այցը՝ մոտ 80 հոգանոց պատվիրակության հետ։ Թայվանում 1986 թ. հիմնված D-Link ընկերությունը մշակում եւ արտադրում է ցանցային եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի 100 երկրներում, տարեկան շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը։
Նշենք, որ Թոնի Ցաոն այս տարվա մարտի 31-ին հայտարարել է, որ ընկերությունը հեռանում է IT ոլորտից եւ կենտրոնանալու է կենցաղային տեխնիկայի ոլորտում` ինովացիոն տեխնոլոգիաների մշակմամբ։
D-Link-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Շահբազյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ առաջին անգամ է ընկերության նման ներկայացուցչական պատվիրակությունն այցելում որեւէ երկիր։ Այցելությունը տեղի է ունենալու DigiTec Expo 2010-ի շրջանակներում։




























