Սեպտեմբերի 8-ին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Թարթար ճանապարհին:

ԼՂՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Քրիստո Քրիստովը / Բուլղարիա/:

Հակառակ  կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/ եւ Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ինչպես ծրագրված էր, դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահներ Ռոբերտ Բրադկեն/ԱՄՆ/, Բեռնար Ֆասյեն/Ֆրանսիա/ եւ Իգոր Պոպովը/Ռուսաստան/, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպանԱնջեյ Կասպշիկը հատել են շփման գիծը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: