Այսօր` սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կավարտվի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մնացել է վիճարկել միայն 74 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին այսօր մեկնարկել է վստահ հաղթանակներով:

Առաջին գոտեմարտում նա 10:0 հաշվով հաղթեց Պանամերիկյան առաջնության փոխչեմպիոն արգենտինացի  Ֆրանսիսկո Ալբանո Բարիոյին: Երկրորդ գոտեմարտում, սլովենացի Յուրե Կուխարին Արսենը հաղթեց 3:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն է ղրղզ Դանիյար Կոբոնովը: