Էրգենեկոնի գործով ձերբակալված եւ որպես մեղադրյալ հանդես եկող նախկին հատուկ նշանակության զորքերի սպա Իբրահիմ Շահինի նոթատետրերից ռասիստական բնույթի գրառումներ են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։

Էրգենեկոնի ներսում հատուկ ջոկատայիններից կազմված անօրինական S-1 խմբավորմանը պատկանող եւ սպանություններ նախատեսած նախկին հատուկ ջոկատային Իբրահիմ Շահինի նոթատետրում հայերի եւ քրդերի նկատմամբ կա թշնամական վերաբերմունք։ Մեղադրական զեկույցում ներառված հեռախոսային խոսակցության համաձայն Շահինը, նկատի ունենալով S-1-ը ասում է, որ ինքը հայերի դեմ կազմավորված առաջին կազմակերության ղեկավարն է։ Շահինի նոթատետրում հայտնաբերվել են հետեւյալ տողերը. " DTP (Ժողովրդավարական հասարակություն կուսակցություն)- ի մեջ 580 հայ, ասորի եւ եզդի կա։ Հիքմեթ Չեթինի հայրը PKK (Քրդական բանվորական կուսակցության)-ի եւ ASALA-ի ֆինանսական աղբյուրն է։ MHP (Ազգայնական շարժում կուսակցություն, գորշ գայլերի քաղաքական թեւ, ընդգծված հակահայկական ուժ)-ի ղեկավար Դեվլեթ Բահչելիի տատը հայ է։ Ամեն տարի հայ որբերին 200 ոսկի փոխհատուցում ապահովող Ադանայի նահանգապետ Ջեմալ Փաշայի եղբորը 12 տարեկան մի հայ աղջիկ են տվել։ Սակայն նա այդ աղջկա հետ սեռական կապի մեջ է մտել, որի հետեւանքով հղիացել է դարձել նրա կինը։ Այդ աղջկա անունն էր Սաադեթ, այսինքն Դեվլեթ Բահչելիի տատը։

DTP (քրդական Ժողովրդավարական հասարակություն կուսակցության)- առաջնորդ Ահմեդ Թուրքի պապը նույնպես հայ է։ Նա 1925 թվականին ազգանունը փոխել է։ Թունջելիից (Դերսիմ), Էլազըղից ( Խարբերդ), Էրզինջանից (Երզնկա), Սասունից, որ կուսակցությանն էլ պատկանեն, մեկ է՝ հայ են։ Մեհմեդ Էյմուրը (Թուրքիայի ազգային հետախուզության հակաահաբեկչության բաժնի նախկին ղեկավար, ղեկավարել է նաեւ ASALA-ի դեմ իրականացվող օպերացիան) նույնպես հայ է։