Օգոստոսի 24-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Կովալենկոն քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ: Կովալենկոն Հայաստանում ՌԴ դեսպանի պաշտոնում փոխարինել է Նիկոլայ Պավլովին:
Տեղեկանք. Վյաչեսլավ Կովալենկոն ծնվել է 1946թ.: Ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից արևելյան լեզուների ինստիտուտը: Դիվանագիտական ծառայության է անցել 1973թ.-ից: 2004-2006թթ. զբաղեցրել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 2006թ. նշանակվել է Վրաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Տիրապետում է արաբերեն, բելառուսերեն եւ ֆրանսերեն լեզուների: Ամուսնացած է, ունի երեք երեխա:



















