Գենադի Պետրովիչ Մալախովը «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է իր խորհրդավոր անհետացման եւ ապագայի պլանների մասին։ Հարցին, թե, ամեն դեպքում, ո՞ւր էր կորել ինքը, նա պատասխանել է։ «Դուք բոլորին հանգստացրեք. ես ոչ ոքից չեմ թաքնվել։ Առաջին ալիքի ղեկավարությունից էլ չեմ թաքնվել, բոլորն իմացել են իմ գնալու մասին։ Բացի այդ, ես ալիքի հետ ի սզբանե պայմանագիր էի կնքել՝ աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ կա Малахов + անունը կրող հաղորդումը։ Այժմ հաղորդման անունը փոխվել է, հետեւաբար ինձ հետ պետք է նոր պայմանագիր կնքել, սակայն դա ոչ ոք չի արել»։
Նա հայտարարել է, որ իրեն դժվար է եղել հեռուստատեսությունում աշխատել։ «Ղեկավարությունը խոստացել էր, որ նկարահանումները կտեւեն օրական մեկուկես ժամ, սակայն տեսախցիկների դիմաց ստիպված էի լինում կանգնել երկու-երեք ժամ։ Ինձ այդ հաղորդումը վարելու համար ոչ ֆիզիկական, ոչ էլ բարոյական ուժ չէր մնում։ Հեռուստատեսությունը քամել էր ինձ»,- հայտարարել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ չի շփվում հաղորդավարուհի Ելենա Պրոկլովայի հետ։ Հեռուստատեսություն վերադառնալու մտադրություն նա եւս չունի։ Մալախովը «գրքեր կգրի եւ կվայելի կյանքը»։
Ինչպես հայտնում է Life News-ը, Մալախովի հանդեպ դատական հայցեր են պատրաստվում։ Բացի այդ, հայտնի հաղորդավարին 1,5-2 մլն ռուբլու չափով տուգանք է սպառնում։





























