Երեկ ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի սենյակներից մեկում մոտ 30-35 տարեկան տղամարդու դիակ կա։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1978 թ. ծնված Անատոլի Մանուկյանի դիակը` կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներով։

Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան՝ ժամը 01.00-ին, սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ձերբակալվել է 26-ամյա Սարգիս Հ.-ն, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ։ Կատարվում է նախաքննություն։