Մախաչկալայում անհայտ անձինք սեպտեմբերի 9-ին գիշերը հյուրանոցում սպանել են երկու մարդու, այդ թվում ադմինիստրատորին եւ դիմել փախուստի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Միեւնույն ժամանակ Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե սպանվել է մեկ մարդ: «Միջադեպը տեղի է ունեցել գեներալ Օմարովի փողոցում եւ հանրակացարանի նախկին շենքում: Նախ սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, ապա այնտեղից դուրս են վազել երկու անհայտ անձ եւ գնդակահարել մի աղջկա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սենյակից հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր ստեղծելու բաղադրիչներ, պատրաստի պայթուցիկներ, ինքնաձիգներ եւ զինամթերք:





























