Իսպանիայում իշխող ժողովրդական կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, որն հավաքել է 28,72 տոկոս եւ ստացել խորհրդարանում 123 տեղ: ՄԻաժամանակ, իշխող կուսակցությունը զրկվել է մեծամասնությունից (դրա համար անհրաժեշտ էր ստանալ 176 մանդատ):

Երկրորդ տեղը զբաղեցրել է սոցիալիստական կուսակցությունը, որն ստացել է 90 մանդատ (22,01 տոկոս):

Երրորդ տեղում Podemos կուսակցությունն է (20 տոկոս եւ 69 մանդատ):

Աջ կենտրոնամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը հավաքել է 13,9 տոկոս ձայն (40 մանդատ):

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 73,2 տոկոս, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով RTVE պետական հեռուստաալիքը: