Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արաքս գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Միթսուբիշի Գրանդիս» մակնիշի 34 MV 318 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպքի հարակից ձորակը:
Ավտոմեքենայի վարորդ ՝ Կ. Գ.-ն (1988 թ. ծնվ.), ուղեւորներ ՝ Մ. Ա.-ն (1965թ. ծնվ.), Ն. Գ.-ն (1965 թ. ծնվ.), Դ. Մ.-ն (1988թ. ծնվ. ) եւ Մ. Գ.-ը (1989թ. ծնվ.) տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ. եւ Կ. Գ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:
Ժամը 02.00-ի սահմաններում Մ.Գ.-ը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



























