Կալինինգրադի իշխանությունները բնապահպանական պահանջների խախտումներ են բացահայտել թուրքական Gersan Elektrik էլեկտրատեխնիկական ընկերության աշխատանքում ու 60 օրով դադարեցրել են դրա աշխատանքը: Այս մասին հայտնել է Թուրքիայի հասարակայնության իրազեկման հարցերով պետական մարմինը:

«Կալինինգրադում աշխատող, 90 տոկոս թուրքական կապիտալի մասնակցությամբ Gersan Elektrik ընկերությունում դեկտեմբերի 10-ին անցկացված ստուգումների արդյունքում բացահայտված շրջակա միջավայրի պահպանության պահանջների խախտումների կապակցությամբ առանց նախազգուշացման գրավոր կարգադրություն էր ուղարկվել՝ մինչեւ տվյալ խախտումների վերացումը՝ 60 օրով ընկերության աշխատանքը դադարեցնելու մասին: Ընկերությունը վերացրել է բացահայտված խախտումները ու երկուշաբթի հայց կներկայացնի աշխատանքների վերսկսման մասին »,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է RT–ն: