Հնդկաստանի Մադհյա-Փրադեշ նահանգում՝ Ինդոր քաղաքից 140 կմ հեռավորության վրա, ուխտավորների ավտոբուսն ընկել է Բահդի գետը։ Արդյունքում խեղդվել է 90 մարդ, գրում է «Վզգլյադը»։
Համաձայն իրավապահ մարմինների՝ ուխտավորներով լի ավտոբուսի վարորդը, մոտենալով փրփրած գետի հոսանքով ծածկված կամրջին, չի գնահատել իրավիճակի վտանգավորությունը, ինչ հետեւանքով հոսանքն ավտոբուսը քշել-տարել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն կենդանի մարդկանց գտնել չի հաջողվել։
Վերջին տվյալներով, ջրից հանվել է 30 դիակ։ Կենդանի մարդկանց գտնելու հավանականությունը շատ փոքր է։




























