Ընտրակեղծիքների մեխանիզմը աստիճանաբար պետք է քանդվի, այն մեկ օրվա բան չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով սահմաանադրական հանրաքվեի ընտրակեղծիքներին: 

Ըստ պատգամավորի` այս ընտրության ժամանակ ոչ թե ավելի շատ են եղել ընտրախախտումները, այլ ի տարբերոթյուն նախորդ ընտրությունների, ավելի շատ բացահայտվել են:

«Շատ ընտրակեղծիքները, ինչպես մյուս հանցագործությունները, ուղղակի բացահայտվել են: Մինչեւ հանրաքվեն էլ բացահայտվեց: Նախկինի համեմատությամբ` բացահայտվում էին, հրապարակայնացվեց այս անգամ ամեն ինչ: Այս տարի ամեն ինչ հրապարակային էր ու որքան հնարավոր էր կեղծիքները վեր հանեցին, ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսինքն` այն, ինչ կար, թեկուզ հարյուրավորներ, բացահայտվեցին: Ընտրակեղծիքները չեն կարող միանգամից վերանալ, բայց հստակ է, որ հանձնարարություն կար, որ խախտումներ չլինեն… Ես էլ իմ տեղամասում` Արարատ գյուղում,  նպաստել եմ ընդդիմության հետ միասին` որքան հնարավոր է կեղծիքները քիչ լինեն»,-ասաց պատգամավորը:

Ընտրախախտումների վերաբերյալ միջազգային կառույցների հայտարարություններին անդրադառնալով` նշեց, որ նրանք ամեն տեղ չեն եղել եւիրենց հայտարարությունները հիմնված են ընդդիամդիրների ընդհանուր հայտարարությունների վրա:

«Ես չէի ասի, որ միջազգային կառույցները խիստ գնահատական տվեցին: Նախ էն դիտորդները որ կային, ոչ ամեն տեղ էին: Ես դիտորդներին լավ եմ ճանաչում ու ոչ միայն չենք վստահում, այլ նրանք չեն կարող ամեն տեղ ներկա լինել: Իրենք այս անգամ քիչ էին` համեմատած համապետական ընտրություններին եւ չէին կարող ամբողջական կարծիք ունենալ, աելի շատ հրապարակային ելույթներից ելնելով են հայտարարություն արել»,- նշել է նա: