Օրերս երեւանյան ակումբներից մեկի մոտ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել տաքսի ծառայության սեփականատերերի մասնակցությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Կենտրոնում գտնվող «ՎՎ» կարաոկե ակումբի դիմաց, կեսգիշերն անց թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ:

Նախնական տեղեկություններով`վիճել են ակումբի աշխատակիցներն ու «ԷԴԵԼ» տաքսի ծառայության սեփականատերերը: Վերջիններս ծեծի են ենթարկել ակումբի աշխատակիցներին:

Միջադեպը ծեծկռտուքով չի ավարտվել, բանը հասել է իրավապահներին: Այս գործով այժմ հետաքննություն է կատարվում: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի գիշերը: