Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1939 թ. ծնված Լ. Մ.-ի դին:



























