«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլինի մինչեւ Ամանոր թե տոներից հետո, ճշտված չէ, կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձեւավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է ՀՅԴ-ն:

Եվ քանի որ ԲՀԿ-ն եւս ողջ ձայնով մեկ բացականչեց «Կեցցե Սահմանադրությունը», «կառավարիչը»՝ Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն հաճո կառավարություն, այս անգամ եւս ՀՅԴ-ից կընտրի իրեն հաճոներին, ՀՅԴ-ի ֆոնին էլ կառավարություն «կսղացնի» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս լուրջ լծակներ ունենա  17 թվի խորհրդարանական ընտրություններում: Ու հենց այս «մոտեցումն» է կանգնեցրել նոր կառավարության ձեւավորման գործընթացը, չնայած «բազարները» դեռ շարունակվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում